Մեր հիմնական նպատակը չհաջողվեց իրականացնել․ Էդգար Ղազարյան
«Մեր հիմնական նպատակը՝ արգելափակել նախագահական նստավայրը, ստեղծել հսկիչ անցագրային կետ և թույլ չտալ, որպեսզի հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին մոտք գործի կառավարական շենք և շարունակի ծառայել ադրբեջանա-թուրքական իշխանությանը, ցավոք սրտի, չհաջողվեց իրականացնել»,- ամփոփելով հուլիսի 5-ին և 6-ին տեղի ունեցած «Արժանապատվության հեղափոխություն» անունը կրող շարժման գործողություններն ասաց նախաձեռնող Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ չնայած ունեին մարդկանց աջակությունը, սակայն այն բավարար չէր իրենց առջև դրված խնդիրը լուծելու համար։
«Այս օրերին այստեղ տեսել ենք ոստիկանության աննախադեպ ծավալի ուժեր։ Առավոտյան ժամը 7։30-ից այստեղ ծառայություն էին իրականացնում անձամբ Նիկոլ Փաշինյանի թինազորի ղեկավարը, երեկ այստեղ է եղել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Քոչարյանը։ Սա նշանակում է,որ օպերատիվ հետախուզական մարմիններն ունեցել են մեծ անհանգստություն՝ մեր գործողությունների մասով։ Գուցե նրանց օպերատիվ աշխատանքն ու ներգործությունն է եղել պատճառը, որ չենք կարողացել մեր նպատակներն իրականացնել։ Գուցե նաև Ադրբեջանի հատուկ ծառությունների ներգործության հետևանքն է եղել, եթե հիշում եք՝ մի քանի օր առաջ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, որոնք փորձում են Հայաստանում իրականացնել իշխանափոխություն և ամեն ինչ անելու են ՝ խափանելու նրանց ծրագրերը»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Քաղաքական գործիչը նշեց, որ արդյունքն այն է, որ Բաղրամյան պողոտան ազատ է , ազատ են նաև նախագահական նստավայրի մուտքերը, բայց փակ է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյան. Հանրային աջակցության դեպքում կշրջափակենք Բաղրամյան 26-ի նստավայրը
- Նիկոլ Փաշինյանը սահմանադրության ամենամեծ խախտողն է․ Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Մեր բոլոր պետական տոները սգի են վերածվել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում