Լուկաշենկոն հայտարարել է, որ Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այժմ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հանրապետության տարածքում չէ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Լուկաշենկոյի, Պրիգոժինը Ռուսաստանում է, իսկ մարտիկներն՝ իրենց մշտական ճամբարներում:
«Որքան ես այսօր առավոտյան տեղեկացված եմ, մարտիկները գտնվում են իրենց մշտական ճամբարներում։ Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, ապա նա Սանկտ Պետերբուրգում է։ Միգուցե նա մեկնել է Մոսկվա, բայց Բելառուսի տարածքում չէ»,- ասել է նա արտասահմանյան ու բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագներ»-ի մարտիկների տեղափոխումը Բելառուս կախված է ընկերության ղեկավարությունից և Ռուսաստանի իշխանություններից:
«Կախված կլինի նրանից, թե Վագների և Ռուսաստանի ղեկավարությունը ինչ որոշում կկայացնի, եթե նրանք անհրաժեշտ համարեն Բելառուսում որոշակի քանակությամբ մարտիկներ տեղակայել հանգստի, մարզումների համար, ես կկատարեմ իմ որոշումը»,- ասել է Բելառուսի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Պրիգոժինին հայտնել են, որ դադարեցվում է Ուկրաինայի ռազմական գործողություններին «Վագներ»-ի մասնակցությունը
- Պրիգոժինի դեմ քրեական գործը կարճվելու է
- Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել․ ՏԱՍՍ
- Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է․ Պեսկով
- Պրիգոժին. Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ
- Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը
- ԱՄՆ-ում մերժել են Պրիգոժինի մասին ֆիլմի պրեմիերան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան