Ադրբեջանը չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից.Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով»,-կառավարության նիստի մեկնարկին արած հայտարարության ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը և կրկնեց, որ Հայաստանը երբևէ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման մեկնաբանություն երբևէ չի ընդունի:
Նա հայտնեց, որ այդ փաստը կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակիմանը՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է և այսօր էլ ասում է, որ պատրաստ է դրան:
Նա հայտնեց, որ ՀՀ կառավարությունը վաղուց նախագիծ է դրել պաշտոնական շրջանառության մեջ, որով նախատեսվում է Հայաստանի կողմից երեք հսկիչ անցակետի հիմնադրում ՀՀ-Ադրբեջան սահմանին:
«Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ որոշման պատճառով, որն իր կողմից նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին: Ադրբեջանը չի անում սա և նրա մոտեցումն այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից»,-ասաց Նիկոլ Փշինյանը
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, այնտեղ գործում է ԼՂ-ի Պաշտպանության բանակը. Փաշինյան
- Գործադիրը Նիկոլ Փաշինյանին լիազորություն կտա ձևավորելու միջազգային դատարաններում ՀՀ-ի դատավորի թեկնածուներին ընտրող հանձնաժողովի կազմը
- Սպասենք Մոսկվայի պաշտոնական արձագանքին. Կոստանյանը՝ Հակարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի մասին
- ԱԳՆ․ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
- Հրապարակվել է Հակարի կամրջի հատվածում թշնամու զինծառայողների սադրանքի տեսանյութը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան