«Նովայա գազետա»-ի լրագրողի մոտ ախտորոշվել է գլխուղեղի փակ վնասվածք, ձեռքի 14 ոսկորների կոտրվածք
«Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինան Չեչնիայում ծեծից հետո հիմա այս տեսքն ունի։ Նա հետազոտություններ է անցել մոսկովյան կլինիկաներից մեկում, ախտորոշվել է գլխուղեղային փակ վնասվածք, ձեռքի 14 ոսկորների կոտրվածք ու բազմաթիվ կապտուկներ։
«Նովայա Գազետա»-ն գրում է՝ Ելենա Միլաշինան և փաստաբան Ալեքսանդր Նեմովը հարձակման են ենթարկվել օդանավակայանից Գրոզնի գնալիս։ Ելենան Չեչնիա էր ժամանել գործուղման՝ Զարեմա Մուսաևայի գործով դատավարությունը լուսաբանելու համար։ Մուսաևային Չեչնիայի անվտանգության ուժերը առևանգել էին 2022 թվականի հունվարին Նիժնի Նովգորոդի իր բնակարանից և բռնի ուժով տեղափոխել Չեչնիա։ Փաստաբան Նեմովը ներկայացնում է իր շահերը դատարանում, որտեղ այսօր պետք է կայացվեր վճիռը։
Ստացած վնասվածքներից Ելենան հաճախ կորցնում է գիտակցությունը։
Դեպքի մասին զեկուցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Խոսքը շատ լուրջ հարձակման մասին է, անհրաժեշտ են ստուգումներ, քննչական գործողություններ»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Լրագրողն իր աշխատանքը կատարելիս չպետք է ենթարկվի հալածանքների և խոշտանգումների։ Հուսով ենք, որ այս գործը մանրակրկիտ կհետաքննվի, և մեղավորները կպատժվեն։ Համապատասխան դիմումներ են ուղարկվել իրավապահ մարմիններին»,- ասված է թվային զարգացման նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Այս գերատեսչությունն է վերահսկում է ԶԼՄ-ների գործունեությունը Ռուսաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան