Շուշան Պետրոսյան. Արմեն Աշոտյանի համար ստորագրավաքին միացել են Մարտակերտի` թշնամու հսկողության տակ գտնվող գյուղերից տարահանված բնակիչներ
Երգչուհի Շուշան Պետրոսյանը գրում է.
«Իմ ընկեր Արմեն Աշոտյանը 21 օր է բանտարկված է։ Փոքրոգի, քինախնդիր ողորմելիներին անդրադառնալ չարժե, սրանք սարսափում են ՀԱՅԵՐԻՑ ու առավել ՀԱՅ ՓԱՅԼՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ!
Քաղաքականության մեջ հայտնված հեծանիվ չունենալու բարդույթով երկիրը խեղած առևտրական էշն ի՞նչ գիտի նուշն ինչ է… Հայտնվել է աշխարհի առուծախի կիզակետում ու ծախում է ինձ, քեզ, երկիրը, այգիդ, բակդ, երգդ, տաղդ, եկեղեցիդ, բանակդ, դպրոցդ…
Իմ ընկեր Արմեն Աշոտյանը 21 օր է անազատության մեջ է։
Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է!
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի համար տարվող ստորագրավաքին միացել են Մարտակերտի` թշնամու հսկողության տակ ներկայումս գտնվող գյուղերից տարահանված բնակիչներ, գնահատելով Արմեն Աշոտյանի տարված հսկայական աշխատանքը Արցախի համար...
Միացել են նաև Ստեփանակերտից
Հակոբ Հակոբյան - Արցախի Արդարություն կուսակցության նախագահ,
Դավիթ Գալստյան-ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
- Հենրիխ Դանիելյանը՝ գլխավոր դատախազին. Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը
- «Փաստ». Աշոտյանը ՄԻՊ-ի աշխատակիցներին բարեկրթորեն է ընդունել, սակայն ասել է՝ չի վստահում գործող ՄԻՊ-ին
- «Չենք լռելու»․ ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում ՝ ի աջակցություն Արմեն Աշոտյանի
- Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
- Քաղբանտարկյալ լինելու համար կարևոր է, որ քրեական վարույթը լինի քաղաքական գործունեության համար.ՀՀ ՄԻՊ-ը՝ Աշոտյանի գործի մասին
- Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
- Նախաձեռնում ենք Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան