Վրաստանում կատալիզատորների արտահանումն արգելվեց
Վրաստանից ավտոմեքենաների կատալիզային չեզոքարարների (կատալիզատորների) արտահանումը երեք տարով արգելվել է: Արգելքն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի մայիսի 1-ը, համապատասխան հրամանն արդեն հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության կարծիքով, կատալիզատորների արտահանման արգելումը երկրում կնվազեցնի օդի աղտոտվածությունը:
Նշված փոփոխությունը չի տարածվում մինչև 2023 թվականի մայիսի 1-ը տրված թույլտվությունների վրա։
Ըստ տարիների՝ ամենաշատ կատալիզատորները Վրաստանից արտահանվել են 2021 թվականին, որը կազմել է 31 միլիոն դոլար, իսկ երկրորդ տեղում է 2020 թվականը՝ 16,9 միլիոն դոլարի արտահանմամբ։