Հարգելի քաղաքացինե՛ր, եկեք արմատախիլ արեք ինչ կա-չկա, կառավարությունը կաջակցի ձեզ 95 % ֆինանսավորմամբ. Փաշինյան
«Տնամերձ տարածքներում, որոնք Հայաստանում իրենց մակերեսով փոքր մաս չեն կազմում, գյուղոլորտի զարգացումները տեղի չեն ունենում»,-կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ զեկուցելով տնամերձ հողամասերում այգիների հիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը:
Նրա խոսքով՝ խնդիրն ավելի է խորանում, երբ տնամերձ հատվածներում տնկված ծառերի բերքատվությունն անկում է արձանագրվում և հիվանդությունների և վնասատուների դեմակայությունը նվազում է:
Փոխնախարարը հայտնեց, որ ծրագիրը կիրականացվի 2023-2024 թվականներին՝ Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։
Արման Խոջոյանը հայտնեց, որ ծրագրի շահառու կլինեն առնվազն 100-ից մինչև 1000 քառակուսի մետր մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ, տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։
Նրա խոսքով՝ տնամերձը հին, ոչ բերքատու կամ սակավ բերքատու մշակաբույսերից ազատելու դեպքում պետությունը 95 %-ով աջակցություն կցուցաբերի՝ տրամադրելով որակի վկայականով տնկիներ, կաջակցի նաև կաթիլային ոռոգման հարցում:
«Ասում ենք, հարգելի քաղաքացիներ, եկեք հին, ոչ կամ սակավ բերքատու մշակաբույսերից ազատեք տնամերձը, այսինքը՝ արմատախիլ արեք ինչ կա-չկա, կառավարությունը կաջակցի ձեզ 95 % ֆինանսավորմամբ որակի վկայականներ ունեցող տնկիներ կտրամադրի ձեզ»,-նախագիծը հանրամատչելի ձևով ներկայացրեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը մինչև օրս հայ ռազմագերիներին օգտագործում է որպես քաղաքական սակարկման գործոն. Փաշինյան
- Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Ադրբեջանը չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից.Նիկոլ Փաշինյան
- Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, այնտեղ գործում է ԼՂ-ի Պաշտպանության բանակը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան