Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականները պատրաստվում են Կոսովոյի մրցումներին
Մայրաքաղաքի Օլիմպավանում ուսումնմարզական հավաք են անցկացնում Հայաստանի բասկետբոլի տղաների և աղջիկների պատանեկան հավաքականները: Նրանք նախապատրաստվում են Եվրոպայի առաջնություններին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Մինչև 16 տարեկան տղաների հավաքականը С դիվիզիոնի B ենթախմբում կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի թիմերի հետ:
Հանդիպումները կկայանան հուլիսի 19-27-ը՝ Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Նույն տարիքային խմբի աղջիկների հավաքականը A ենթախմբում, հուլիսի 18 -23 -ը Անդորրայում կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի պատվիրակների հետ:
Մինչև 18 տարեկան մեր մարզուհիները C դիվիզիոնի B ենթախմբում կհանդիպեն Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Խաղերը տեղի կունենան օգոստոսի 1- 6-ը՝ Ալբանիայի Դուրես քաղաքում»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին