Ադրբեջանը մինչև օրս հայ ռազմագերիներին օգտագործում է որպես քաղաքական սակարկման գործոն. Փաշինյան
«Ադրբեջանը հայկական կողմին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերում»,-գործադիրի նիստի մեկնարկին անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին և հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքելով Ալիևի մեղադրանքին, թե ՀՀ-ն նպաստում է Արցախ-Ադրբեջան շփման գծի ականապատմանը՝ Փաշինյանը հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը 2023թ փետրվարի 22-ի որոշմամբ հերքել է ականապատման
«Եվ հետո՝ հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզներ, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ:
Իսկ Ադրբեջանը, սրան ի պատասխան, ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»,-հայտարարեց ՀՀ նգործադիրի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Ադրբեջանը չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից.Նիկոլ Փաշինյան
- Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, այնտեղ գործում է ԼՂ-ի Պաշտպանության բանակը. Փաշինյան
- Գործադիրը Նիկոլ Փաշինյանին լիազորություն կտա ձևավորելու միջազգային դատարաններում ՀՀ-ի դատավորի թեկնածուներին ընտրող հանձնաժողովի կազմը
- Սիրանուշ Սահակյան. Խաղաղության օրակարգի պայմաններում հայ ռազմագերիներն Ադրբեջանի կողմից ենթարկվում են նույն դաժանություններին
- Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում. Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան