Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը
«Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսվել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին»,-գործադիրի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչության նպատակը այլ երկրների կողմից ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժանի վերաբերյալ:
«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»,-ասաց Փաշինյանը:
Հայտնելով, որ Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ:
«Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ՝ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից.Նիկոլ Փաշինյան
- Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, այնտեղ գործում է ԼՂ-ի Պաշտպանության բանակը. Փաշինյան
- Գործադիրը Նիկոլ Փաշինյանին լիազորություն կտա ձևավորելու միջազգային դատարաններում ՀՀ-ի դատավորի թեկնածուներին ընտրող հանձնաժողովի կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին