Մի քանի ժամում Twitter-ի մրցակից Threads-ում գրանցվել է ավելի քան 5 մլն մարդ․ Ցուկերբերգ
Ամերիկացի գործարար, Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ գործարկումից մի քանի ժամ անց իր «Threads» հավելվածում գրանցվել է ավելի քան հինգ միլիոն մարդ։
«Հենց նոր գրանցված օգտատերերի թիվը առաջին չորս ժամվա ընթացքում կազմել է 5 միլիոն», - գրել Է Ցուկերբերգը:
Նշենք, որ ավելի վաղ Meta-ի համահիմնադիրը հայտնել էր՝ կորպորացիան (Facebook և Instagram) հուլիսի 6-ին կգործարկի Twitter սոցիալական ցանցի անալոգը՝ Threads հավելվածը։ Ինչպես հետևում է App Store-ի ԱՄՆ սեգմենտում դրա նկարագրությունից (Threads, Instagram հավելված), Իլոն Մասկի Twitter-ի պոտենցիալ մրցակիցը կգործի Instagram սոցիալական ցանցի հիման վրա։
Հավելվածի նախնական պատվերներն արդեն հասանելի են Apple-ի սարքերի համար։ Ըստ Meta-ի՝ այն իրենից ներկայացնում է «տեքստի վրա հիմնված զրույցի հավելված»։
Ի դեպ, ձեռնարկատեր և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկն արձագանքել է Ցուկենբերգի հրապարակմանը` գրառման տակ մեկնաբանություններում ծիծաղելի էմոջի թողնելով։
Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգն իր նոր ծառայության գործարկման օրը 11 տարվա մեջ առաջին անգամ գրառում էր կատարել Twitter-ում: Նա տեղադրել էր համացանցում հայտնի դարձած լուսանկար, որը «Սարդ-մարդը» ֆիլմից կադր է: Դրանում պատկերված են երկու սարդ-մարդիկ, որոնք մատներով ցույց են տալիս միմյանց ։
Նշենք, որ Twitter-ի մրցակից հավելվածի ստեղծումն է դարձել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի և Twitter-ի ղեկավար Իլոն Մասկի միջև մրցակցության առիթ։ Երբ համացանցում տեղեկություն էր հայտնվել, թե Meta-ն մտադիր է ստեղծել Մասկին պատկանող Twitter-ի մրցակից հարթակ, Մասկը մենարմարտի էր կանչել Ցուկենբերգին։ Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու առանց կանոնների մենամարտում:
Հարակից հրապարակումներ`
- Կոլիզեյի ներկայացուցիչն ասել է, որ Ցուկերբերգի և Մասկի մենամարտն ամֆիթատրոնում անհնար է
- Մասկը հայտնել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը կարող է տեղի ունենալ Կոլիզեյում
- Ինչպես է Իլոն Մասկը պատրաստվում Ցուկենբերգի հետ մենամարտին
- «Ուղարկիր ինձ վայրը»: Ցուկերբերգն ու Մասկը պայմանավորվել են մենամարտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան