Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, այնտեղ գործում է ԼՂ-ի Պաշտպանության բանակը. Փաշինյան
«Հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Մատակարարումներն իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նշելով, որ խափանված է նաև ԼՂ-ին բնական գազի և էլէկտրաէներդիայի մատակարարումը՝ նա ասաց, որ դրան զուգահեռ Ադրբեջանը սրում է հռետորաբանությունը և քարոզչությունը՝ հատկապես ԼՂ-ի ուղղությամբ:
Փաշինյանը հայտնեց, որ չեն դադարում ՀՀ-ի հասցեին հնչող անհիմն մեղադրանքները և վերջինս շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները, այն պայմաններում, երբ ՀՀ-ն ԼՂ-ում զինվոր չունի:
«Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, այնտեղ գործում է ԼՂ-ի Պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ-ի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է: Ըստ էության այդ քաղաքականության սողացող իրականացումն ենք այսօր տեսնում ԼՂ-ում»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հայտնեց որ էթնիկ զտման քաղաքականություն է նաև այն միջազգային կառույցների և երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգտաժամին և ադրբեջանի գործողություններին և բերղ Ֆրանսիայի դեմ ուղղված ադրբեջանական քարոզչության օրինակը:
Հարակից հրապարակումներ`
- Սպասենք Մոսկվայի պաշտոնական արձագանքին. Կոստանյանը՝ Հակարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի մասին
- ԱԳՆ․ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
- Հրապարակվել է Հակարի կամրջի հատվածում թշնամու զինծառայողների սադրանքի տեսանյութը
- Ի՞նչ իրավիճակ է Հակարիի կամրջի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան