«Այգ-1» ծրագրի իրականացման համար նախատեսված հողամասերը ներդրվել են ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 169.8614 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հետ վերցնել և 2,074,008,000.00 դրամ արժեքով ներդնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից։
«Նախագծի ընդունումը կնպաստի Ծրագրի՝ համապետական կարևոր նշանակության իրականացմանը, և Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը։
Ծրագրի իրականացումը հետապնդում է նաև ռազմավարական մի շարք խնդիրներ այդ թվում` ՀՀ էներգետիկ անկախության մակարդակի բարձրացումը, էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավումը»,- ասվում է հաղորդագրությունում։