Վարկաբեկում, ավելին՝ ապականում են հզոր Վահագն Վիշապաքաղ Աստծո անունը․ Ավետիք Իշխանյան
Հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂԻՑ ․․․ ՄԻՆՉԵՎ․․․
Վահագն Վիշապաքաղը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում։ Հայ ժողովրդի մեջ ավանդույթի համաձայն, Վահագն անուն կրող հայորդիները պետք է արժանի լինեին այդ անվանը։
Եվ ահա, հազարամյակներ անց, նույն նույն՝ Վահագն անունով անկախ Հայաստանում , տարբեր բարձր պետական պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնք իրենց վախկոտությամբ, ողորմելիությամբ, ստորաքարշությամբ, խավարասիրությամբ վարկաբեկում, ավելին՝ ապականում են հզոր Վահագն Վիշապաքաղ Աստծո անունը։
Այդ ողորմելի արարածներն են՝ քպ-ականներ ՝ ՀՀ նախագահ Վահագն Ալեքսանյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Քանի որ , Վահագն Վիշապաքաղը կռվում և հաղթում էր խավարը, հուսանք, որ նա նորից կվերածնվի և դաժանորեն կպատժի իր անունն այդպես վարկաբեկողներին»։