Գործադիրը ՀՀ բյուջեից 1.6 մլրդ դրամ հատկացրեց համայնքների 17 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
«Ընդհանուր գումարը 1.6 մլրդ դրամ է: Նաև այս փաթեթի շրջանակներում կա 20 մլն դրամ ունեցած խնայողությունները, որ վերադարձնում ենք պետական բյուջե»,-գործադիրի նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին պետության մասնաբաժնի հատկացման հերթական նախագիծը:
Սանոսյանը շեշտեց, որ 20 մլն դրամ խնայողությունն ապահովվել է Արմավիրից և Տավուշից:
Նախարարը տեղեկացրեց, որ պետական բյուջեից ուղղվող այդ գումարով 13 համայնքում 17 սուբվենցիոն ծրագիր է համաֆինանսավորվելու:
Գնել Սանոսյանի ներկայացմամբ՝ Արարատի մարզին կհատկացվի 385 մլն դրամ, Արմավիրին՝ 16.5 մլն դրամ, Լոռուն՝ 142 մլն դրամ, Կոտայքին՝ 656 մլն դրամ, Սյունիքին՝ 356 մլն դրամ, Վայոց Ձորին՝ 80 մլն դրամ:
Նրա խոսքով՝ հունվարից սկսած պետությունն իր մասնաբաժնից 16 մլրդ դրամ է հատկացրել համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր ծրագերերը՝ փողոց առ փողոց, տուն առ տուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան