Այդ ցուցադրական քայլերն ուղղված են Ռուսաստանին կարգավորման գործընթացից հեռացնելուն.Զախարովան՝ Մակրոնի հայտարարության մասին
«Նման հայտարարություններից հետո զգացվում է, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա առնականությանը»,-ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը խոստացել է ավելի մեծ ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ «Ես կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե մնամ նման օրակարգ ունեցող միջազգային ընտանիքի գրեթե միակ անդամը»,-Մակրոնիմ մեջբերում է հայկական պարբերականը։
Զախարովան հավելել է, որ Մոսկվան երբեք չի դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի որակներով։
«Այն մասին, թե ինչ պաթոսով էր նա խոսում է իր անձնական դերի և արժանիքների մասին թե՛ ԼՂ կարգավորման, թե՛ այլ հարցերում։ Ափսոս, որ նա ոչինչ չասաց նման արդյունավետ աշխատանքի գործնական արդյունքների մասին»,-ընդգծել է Զախարովան՝ հավելելով, որ գործընթաց կա, բայց արդյունք չկա։
Մ.Զախարովան նշեց, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի, որ Ֆրանսիան կարող է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման գործում:
«2022թ ԵԱՀԿ Մինսկի խմբի Աշխատանքների սաբոտաժը՝ իրականում փլուզումը՝ այդ թվում նաև Փարիզի ջանքերով, անցյալ աշնանը բանաձևի ընդունումը, որով դատապարտում էր, ինչպես իրենք էին գրում, Ադրբեջանի ագրեսիան և պահանջում պատժամիջոցներ այդ երկրի և նրա պաշտոնական ներկայացուցիչների դեմ, կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշումների Փարիզի նախաձեռնումը, այս ամենը ֆրանսիական օրակարգի վառ օրինակներ են այս տարածաշրջանային հակամարտությունում, որը պահանջում է գիտելիք, գործողությունների պրոֆեսիոնալիզմ և հետևողականություն»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ այդ ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելուն և սեփական քաղաքական, նախընտրական նպատակների իրականացմանը: «Դրանք ոչ միայն դրական արդյունք չտվեցին բանակցային գործընթացում, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում վարկաբեկեցին Ֆրանսիայի՝ որպես միջնորդի դրը»-ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը հետաձգել է պետական այցը Գերմանիա ՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով
- Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու մասին Մակրոնի խոսքերի պատճառով
- Ռուսաստանի դերն ամրագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ ստորագրել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը․ Զախարովա
- Զախարովա. Մոսկվան կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել