Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. ԶԼՄ-ներ
Թուրքիան հուլիսի 6-ին Բրյուսելում կայացած կարևորագույն հանդիպումից առաջ հստակ հասկացրել է, որ հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, եթե Ստոկհոլմը քայլեր չձեռնարկի Անկարայի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «TGRT Haber» հեռուստաալիքին։
Նշվում է, որ այսօր ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից առաջ Բրյուսելում տեղի կունենա կարևորագույն հանդիպում․ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներն ու հետախուզական մարմինների ղեկավարները բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն։
«Շվեդիան դեռ չի ձեռնարկել այն քայլերը, որոնք ակնկալում է Թուրքիան»,- հայտնել է հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիան ներկայացնելու են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի հայտարարությունը Շվեդիայի դեպքերի վերաբերյալ
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա՝ քննարկելու դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցը
- Թուրքիան Շվեդիային ՆԱՏՕ շուտափույթ մուտք գործելու հույսեր չի թողնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին