«Հրապարակ». Դավիթ Խաժակյանը՝ ավագանու ընդդիմադիր ֆրակցիաների միասնական թեկնածո՞ւ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընդդիմադիր 2 խմբակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին քննարկում են ավագանու ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու հարցը։ Նրանք ինտենսիվ հանդիպումներ են ունենում, երբեմն՝ բացօթյա սրճարաններում։ Քաղաքապետի միասնական թեկնածու է դիտարկվում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով ԼՀԿ-ի թեկնածուն է։ Ինչ արդյունքներ կտան քննարկումները, պարզ կդառնա առաջիկայում։
Ավագանու անդամ Մարկոս Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել լուրը։ Չհաստատելով տեղեկությունը՝ նա ասաց, որ ինքն ու Խաժակյանն ընկերական հարաբերություններ ունեն, պարբերաբար հանդիպում-քննարկում են ընթացիկ քաղաքային հարցեր:
Խաժակյանն էլ նշեց, որ այս շրջանում տարբեր քննարկումներ է ունեցել տարբեր գործիչների հետ և չի բացառում, որ միասնական ձևաչափ կլինի: Ավագանու ԲՀԿ ֆրակցիան ունի 5 անդամ, ղեկավարը Միքայել Մանրիկյանն է։ «Լույս» դաշինքն ունի 3 անդամ, որոնցից մեկը «Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանն է՝ նրանց քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան