Ղուլյան. Ադրբեջանը Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների լուսանկարները ներկայացնում է որպես իր ստերի վկայություն
Ադրբեջանի քարոզչությանը հետևող Ալեն Ղուլյանն այս անգամ էլ հակադարձել է թշնամի երկրի տարածած կեղծ տեղեկություններին։
Փորձագետը նշում է, որ տարբեր սոցցանցերում, տելեգրամ ալիքներում ակտիվորեն տարածվում են կեղծ տեղեկություններ, ըստ որոնց Արցախի ՊԲ ծառայողները կրում են ՌԴ խաղաղապահների հագուստը, իսկ որպես իրենց ասածի ապացույց, վկայություն կցում են ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում Ղազախստան մեկնած հայ զինծառայողների լուսանկարները։
Ղուլյանը շեշտում է, որ ադրբեջանցիները տարածում են ոչ միայն նրանց, այլ էթնիկ հայերի լուսանկարները, որոնք ծառակել կամ ծառայում են տարբեր առաքելությունների կազմում։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների թվում կին կա
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»