ՆԱՏՕ-ն հետևում է «Վագներ»-ի և Պրիգոժնիի տեղաշարժին
ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է «Վագներ»-ի և անձամբ Եվգենի Պրիգոժինի տեղաշարժերին, ինչպես նաև Բելառուսում նրա զինվորականների տեղակայման ենթադրյալ նախապատրաստություններին,Ռիա Նովոստիի փոխանցմամբ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Մենք ուշադիր հետևում ենք Պրիգոժինի ուժերի և նրա տեղաշարժերին: Ես չեմ մանրամասնի, բայց մենք նկատեցինք որոշակի նախապատրաստություններ Բելառուսում Պրիգոժինի զինվորականների մեծ խմբերի տեղակայման համար, սակայն մենք չենք տեսել նրանց մեծ տեղաշարժը դեպի Բելառուս: Մենք նաև հետևում ենք պարոն Պրիգոժինի տեղաշարժերին, բայց ես այստեղ նույնպես մանրամասներ չեմ հաղորդի»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Պրիգոժինի ենթադրյալ ներկայությունը Սանկտ Պետերբուրգում։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինը ներկայումս Բելառուսում չէ, նա Սանկտ Պետերբուրգում է։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն հայտարարել է, որ Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ
- Պրիգոժինին հայտնել են, որ դադարեցվում է Ուկրաինայի ռազմական գործողություններին «Վագներ»-ի մասնակցությունը
- Պրիգոժինի դեմ քրեական գործը կարճվելու է
- Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել․ ՏԱՍՍ
- Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է․ Պեսկով
- Պրիգոժինն ասել է, որ Պեսկովի որդին՝ Նիկոլայը, հրետանավոր է ծառայել «Վագներ» ՄՌԿ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին