
Գործադիրը Նիկոլ Փաշինյանին լիազորություն կտա ձևավորելու միջազգային դատարաններում ՀՀ-ի դատավորի թեկնածուներին ընտրող հանձնաժողովի կազմը
Գործադիրն այսօր փոփոխություններ կմտցնի «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում:
Օրենքի նախագծով վարչապետի իրավասությունները սահմանող 7-րդ հոդվածում կկատարի լրացում, որպեսզի վերջինս այսուհետ իրավասու լինի ձևավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաև հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: