Ուկրաինայում Վրաստանի դեսպանը լքել է Կիևը
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին արդեն լքել է Կիևը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հինգշաբթի հաղորդել է Interpressnews-ը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։
Երկուշաբթի օրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկար ընդմիջումից հետո հեռակա կարգով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին՝ 2007 թվականին ցույցը ցրելու գործով։ Նա ցույց է տվել իր նիհարած մարմինն ու դիմել Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով ներողություն խնդրել իրեն նման վիճակի հասցնելու համար։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հանձնարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ին զանգահարել Վրաստանի դեսպանին և խիստ բողոք հայտնել Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ՝ կարգադրելով դիվանագետին 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիի հետ խորհրդակցելու համար։ Վրաստանի ԱԳՆ-ն հարաբերությունների սրման ծայրահեղ ձև է անվանել Ուկրաինայի իշխանությունների՝ Վրաստանի դեսպանին Թբիլիսի վերադառնալու վերաբերյալ կարգադրությունը։
«Վրաստանի դեսպանն արդեն լքել է Կիևը»,-գրում է գործակալությունը Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։
Վրաստանի ԱԳՆ-ն չի հստակեցնում, թե դեսպանը որ ժամին կժամանի տուն։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հայտարարել է, որ այսօր կլքի Կիևը
- Վրաստանի հատուկ ծառայությունը հայտնել է Հարավային Օսիայի իշխանությունների կողմից երկրի քաղաքացու ձերբակալության մասին
- Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել է կարգադրել Վրաստանի դեսպանին 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից
- Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան