Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հայտարարել է, որ այսօր կլքի Կիևը
Կիևում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին այսօր կփորձի լքել Ուկրաինայի տարածքը: Այս մասին դիվանագետը հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
«Հետհաշվարկը սկսվեց իմ երեկվա հանդիպումից հետո (Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում.-խմբ.), 48 ժամը լրանում է հուլիսի 6-ին ժամը 12:00-ին։ Ես կփորձեմ հնարավորինս վաղը մինչև ժամը 12:00-ն լքել Ուկրաինայի տարածքը, քանի որ ձեզ հայտնի է, որ Կիևից սահման կարելի է հասնել միայն գնացքով կամ մեքենայով»,- ասել է նա:
Հուլիսի 3-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկար դադարից հետո հեռավար մասնակցել է 2007 թվականի ցույցը ցրելու գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին: Նա ցույց է տվել իր նիհարած մարմինը և դիմել վրացական իշխանություններին՝ նրանց կոչ անելով ներողություն խնդրել իրեն նման վիճակի հասցնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում վիրավորական են համարում Սաակաշվիլուն վերադարձնելու Ուկրաինայի պահանջը
- Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել է կարգադրել Վրաստանի դեսպանին 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից
- Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին