ՔՊ «բեսեդկի» ներքին զրույցները. Տիգրան Սահակյանն է հրապարակել
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Տիգրան Սահակյանն անդրադարձել է իրենց քաղաքական թիմի կողմից Երևանում ճոպանուղու համակարգի վերաբերյալ հայտարարությունների արձագանքներին։
Նա գրում է.
«ՔՊ «բեսեդկի» ներքին զրույցները․
Փաստորեն մեր մեգածրագրերը իրական խուճապ են առաջացրել սեփական «բեսեդկեքում լռվցնող» իշխանավորների մոտ, ովքեր փակ ներքին զրույցներում «մանթոյից» մարդկանց արտաքինն են քննարկում։ Առավել տարօրինակ է, երբ դա անում են արտաքին ակնհայտ դեֆեկտներ ունեցող մարդիկ։ Տղե՛րք, մի՛ մոռացեք, որ ամեն ինչ շատ արագ փոխվում է, հիշե՛ք սա և զգույշ եղե՛ք մի օր Մեսրոպի ոտքերի տակ չհայտնվեք։ Ի դեպ, Ճոպանուղու տոմսերի գների հետ կապված, հատկապես դուք մի մտահոգվեք, մի քանի ամսից, երբ գործազուրկ դառնաք ու եթե բախտներդ բերի չդատվեք, հնարավորություն կտանք Ձեզ անվճար երթևեկել ճոպանուղով։
Շունչներդ պահե՛ք ու շատ շուտով սպասե՛ք մեր նոր մեգածրագրերին»։
Նշենք, որ Խորեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի Ժ/Պ-ն է։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում