Փաշինյանը ինչ որոշել է, այն էլ անելու է՝ հաշվի չառնելով իսկական հայերի կարծիքը. Բրյուսելյան բանակցություններին ընդառաջ
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ առաջիկայում Բրյուսելում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչ ակնկալիքներ ունեն բրյուսելյան բանակցություններից, հանդիպումը որևէ ձևով կնպաստի՞ պաշարված Արցախի ապաշրջափակմանը։
«Լավ բան չի սպասվում, ոնց նայում եմ, էդ հանդիպումներն անընդհատ լինում են, անընդհատ շարունակվում, բայց ապագան, ընթացքը, վերջն ու վերջավորությունը չենք տեսնում, դեռ միայն սկիզբ է գնում, ոնց սկսել են, տենց էլ գնում է»,-ասաց քաղաքացիներից մեկը։
«Եթե բանակցում են ի օգուտ հայերի, շատ գոհ կլինենք, տեսնենք, հուսանք, որ լավ կլինի։ Մենք էլ շատ հուզված ենք, անընդհատ մտքերով, մեր երկիրը նույն վիճակի մեջ է, ոնց բոլորը»,-ասաց մեկ ուրիշը։
Հարցվողներից մեկի կարծիքով էլ դրականի հույս միշտ կա, բայց առաջխաղացում չկա. «Մենք էլ սպասում ենք, որ լավ կլինի, բայց էս վերջին իրադարձությունները վախեցնող են, նոր կռվի սպասող, նոր խոչընդոտների։ Եթե ուզում ես տունդ ամուր լինի, պիտի տան գլուխը խելացի ու պինդ լինի»։
Այն հարիցին, թե արդարացե՞լ են արդյոք այդ հույսերը, քաղքացին հուզված պատասխանեց.
«Չէ, չեն արդարացել, էն հույսով գնացինք, որ նորը գա, փոխվի, բարելավվի մեր կյանքը։ Ես շատ հուզվել եմ մեր զոհերի համար։ Ես խեղդվում եմ, չգիտեմ որի համար աղոթեմ, որին սպասեմ. ինչի՞ պիտի մեր երեխեքը դրսում լինեն։ Առաջ ասում էինք առողջություն, հիմա առաջին հերթին խաղաղություն ենք ուզում։
Միայն թող բանակցեն լավի համար։ Հիմա անխնա ուզում են տալ, ինչի՞ համար են Մեղրին ուզում տալ։ Ինչի մրգի աշխարհը հանձնել ու սպասել, թե ով որտեղից միրգ կուղարկի։
Մի՞թե իրանք մեր երկրի քաղաքացիները չեն, այս անուշահամ օդը ո՞նց են ուզում տալ խալխին։
Կռիլովի առակի նույն վիճակում ենք այսօր՝ ռուսն էլ ա եկել, հայն էլ ա ուզում, ադրբեջանցին էլ ա ուզում»։
Քաղաքացիներից մեկն էլ համոզմունք հայտնեց՝ ոնց որոշել է Փաշինյանը, այդպես էլ անելու է։
«Ես կարծում եմ, որ էն՝ ինչ որոշել է Փաշինյանը, որ պետք է անի, այն էլ անելու է՝ հաշվի չառնելով իսկական հայերի կարծիքը։ Ես ոչ մի լավ բան չեմ սպասում, միայն վատը, էն ինչ-որ տեսնում ենք»,-ասաց նա։
Հարցման մասնակից քաղաքացիների մեծամասնությունը հավատ չունի ոչ՛ իշխանության և ո՛չ էլ տարվող բանակցությունների նկատմամբ. «Ես ոչ մի բանի չեմ հավատում հիմա, որովհետև արածները ասածներին չի համապատասխանում, դրա համար։ Եթե մենք միջազգային լեզվով խոսենք, մի բան կանեն, բայց ադրբեջանցիները, ոչ թե իրանք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան