Հայ շախմատիստների հաջողությունները՝ Բաթումիում անցկացվող միջազգային մրցաշարում
Հուլիսի 2-ից 10-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է «Batumi Municipality Cup-2023» շախմատի միջազգային մրցաշարը: Հայաստանից մրցաշարին մասնակցում են 43 շախմատիստ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 4 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է Էրիկ Հակոբյանը, ով վաստակել է 3.5 միավոր։ Այսօր Էրիկը ոչ-ոքի արդյունքով ավարտել է իր խաղը մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային գրոսմայստեր Գիգա Կուպարաձեի հետ:
«A» խմբում առաջատարների շարքում են նաև 3 միավոր վաստակած Սարգիս Մանուկյանը և Հայկ Երիցյանը։
«B» խմբում առաջատարների շարքում է Էդգար Հայրապետյանը, ով վաստակել է 3.5 միավոր:
«C» խմբում առաջատարների շարքում է 10-ամյա Գոռ Դաբաղյանը, ով վաստակել է 3.5 միավոր:
Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում նույնպես ունենք առաջատար. Մարկ Գևորգյանն է, ով հաղթել է բոլոր 4 խաղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան