Հայաստանում ստեղծարար ոլորտների զարգացմանը միտված դրամաշնորհներ
Creative Armenia-ն պաշտոնապես մեկնարկում է Artbox Accelerator ծրագիրը և հայտերի ընդունումը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ։
Նախարարությունից հայտնում են, որ Artbox Accelerator-ը 8-շաբաթյա առցանց ծրագիր է՝ ստեղծված Հայաստանում բոլոր ստեղծարար ոլորտներում գործող բիզնեսների համար, որոնց հնարավորություն է ընձեռվում զարգացնելու և խթանելու իրենց գաղափարը, ընդլայնելու լսարանը և դառնալու ավելի շահութաբեր։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝ 2023թ.-ի հուլիսի 30-ը։ Ծրագրին հնարավոր է ծանոթանալ և հայտերը ներկայացնել artbox.am/hy/accelerator կայքէջում։
Աշխատելով առաջատար մենթորների և հայաստանյան ու միջազգային հաստատությունների առաջնորդների հետ՝ մասնակցող կազմակերպությունները կմշակեն զարգանալու և հզորանալու ռազմավարություն՝ ընդլայնելով իրենց ծառայությունները, լսարանը, մարքեթինգը և այլն։
Ծրագրի ավարտին մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնեսները խթանելու նախագծերը, որոնցից լավագույնները մինչև 30 հազար եվրոյի չափով դրամաշնորհ կստանան՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան