Մի քանի ժամում Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին
Երեկ մի քանի ժամում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվեցին։
Հիշեցնենք, որ տոմսերի վաճառքը մեկնարկել էր հուլիսի 3-ին, սակայն երկու ժամ անց տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցվեց. դեպի https://tickets.ffa.am կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացան տեխնիկական խնդիրներ:
Երեկ հայտարարվեց տոմսերի վաճառքի վերսկսման մասին, մի քանի ժամ արդեն ՀՖՖ-ն հայտնեց՝ բոլոր տոմսերը սպառված են։
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող էր գնել ոչ ավել, քան 5 տոմս։
Տոմսերի արժեքներն են՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է
- Մեկնարկել է Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան