Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը
Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը՝ «Փոխակերպում/ Transformation» խորագրով։ Այս մասին տեղեկացնում է Կապանի համայնքապետարանը։
«Հայկ Գրիգորյանը «տրանսֆորմացիա» սկսել է նկարել համավարակի մեկուսացման, պատերազմի, անորոշության և ունայնության մեջ, ինչն էլ նկարչի համար դարձել է փրկօղակ, ժամանակն ու հույզերը ազատագրելու միջոց։
Ցուցահանդեսին ներկաները ծանոթացել են նկարչի կտավներին, շփվել նրա հետ, ինչպես նաև նվերներ ստացել։
Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 12-ը»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան