Սվերդլովսկում 10 դեռահաս հոսպիտալացվել է ալկոհոլ օգտագործելուց հետո
Ալկոհոլ օգտագործելուց հետո Սվերդլովսկի մարզի մանկական քաղաքային հիվանդանոց է ընդունվել 10 դեռահաս: Այս մասին հուլիսի 7-ին հայտնել է մարզի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պերվուրալսկում անչափահասների ալկոհոլային թունավորման հետ կապված իրավիճակի համաձայն՝ Պերվուրալսկի մանկաբուժական բաժանմունք ընդունվել է 10 երեխա: Յոթ մարդու մոտ էթանոլ է հայտնաբերվել»,-հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ Աղետների բժշկության տարածքային կենտրոնի խումբը՝ թունաբանով, մեկնել է Պերվուրալսկ, երեխաները հետազոտվել են, ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Երեխաների վիճակը բավարար է։ Վիճակը լիովին կարգավորվելուց հետո երեխաները դուրս կգրվեն տուն։