Իրավունք 09:48 08/07/2023 Հայաստան

Արման Թաթոյան. ԲԴԽ-ն վերածվել է դատական իշխանության դեմ մահակի

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, արձագանքելով ԲԴԽ վերջին որոշումներին, ԲԴԽ նախագահի՝ հրապարակված ձայնագրությանը, գրում է.

«ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վերածվել է դատական իշխանության դեմ մահակի: ԲԴԽ գործող նախագահի անմիջական կազմակերպմամբ` համառ փորձեր են արվում դատարանները տեղափոխել քաղաքական իշխանության ազդեցության ներքո` դատարանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու միջոցով: Այս ջանքերը  նենգափոխել են դատարանների անկախությունը երաշխավորողի ԲԴԽ-ի սահմանադրական առաքելությունը, և ԲԴԽ-ն ներկայում գործում է իր առաքելությանը հակառակ։

Ուսումնասիրությունները հաստատում են, որ դատական իշխանության նկատմամբ ոտնձգություններն անմիջականորեն իրականացվում են հենց ԲԴԽ-ի միջոցով՝ բարձրագույն քաղաքական իշխանության հովանավորությամբ և անմիջական աջակցությամբ։ Ամբողջ գործընթացն ուղեկցվում է կոռուպցիոն ռիսկերով և տարվում է գաղտնիության պայմաններում ու ակնհայտ խտրական մոտեցումներով։

Այս ամենը հիմնավորվում է մի շարք գործոններով։

Նախ, ԲԴԽ գործող նախագահն այս պաշտոնում պաշտոնավարումից անմիջապես առաջ զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, այսինքն՝ պետության գործադիր իշխանության համակարգում զբաղեցնում էր քաղաքական բարձր պատասխանատու դիրք: Նա իշխող քաղաքական կուսակցության անդամ էր: Ունենալով այդպիսի կարգավիճակ` պարբերաբար հանդես էր գալիս վրեժխնդիր շարժառիթներով արվող բացահայտ անպատասխանատու հայտարարություններով, դատավորներին ուղղված սպառնալիքներով այն մասին, որ ինքն ունի նախապես կազմված 40 դատավորների ցուցակ, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ընդ որում, դա անում էր առանց իրավական ընթացակարգի ու հիմքի՝ նկատի ունենալով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու նախարարի իրավասությունը, որն էլ ինքը գործադրում էր բացահայտ չարաշահումով ու կամայական մոտեցմամբ։ Ավելին, այդ պաշտոնյան ինքը  չէր էլ բացահայտում, թե ինչպես է այդ 40 դատավորների ցուցակները կազմել՝ արդյոք սուրճի սեղանի շուրջ ընկերոջ հետ զրուցելիս։

Նշվածից բացի, դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների և տույժերի կիրառության առկա պրակտիկան վկայում է, որ գոյություն չունի որևէ պաշտոնական հրապարակում առ այն, թե ինչ օբյեկտիվ չափանիշներով կամ կանոններով ղեկավարվելով է Արդարադատության նախարարը հարուցում կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ։
Այդպիսի ընթացակարգերը բացակայում են նաև ԲԴԽ-ի դեպքում։

Նշվածից բացի, անհասկանալի է՝ ինչ սկզբունքով են որոշվելու, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որ վճիռի հիման վրա որ դատավորին նկատմամբ է հարուցվելու կարգահապական վարույթ, և տույժի ինչ տեսակ է կիրառվելու ու  ինչու տույժի հենց այդ տեսակը։
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի օր առաջ Արդարադատության նախարարին առաջարկել է ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու մի քանի, հանձնաժողովի ձևակերպմամբ, «չափորոշիչներ»։

Ակնհայտ է, սակայն, որ այս «չափորոշիչների» հրապարակումը ձևական բնույթի է, և հանձնաժողովն ինքը վստահաբար գիտակցում է, որ դրանք չեն կարող զսպող դեր ունենալ ԲԴԽ-ի նախագահի և Արդարադատության նախարարի տնտեսական ու անձնական շահերով փոխկապված կոռուպցիոն ռիսկերի համար, քանի որ այդ «չափորոշիչների» ընդհանրության աստիճանը թույլ չի տալիս ապահովել որևէ զսպում կամ կանխատեսելիություն։

Օրինակ՝ պարզ չէ՝ ինչպես և երբ է կիրառվելու ըստ գործերի վաղեմության ժամկետների կամ ըստ այբբենական կարգի, կամ ըստ դատական ատյանների վարույթների հարուցումը։ Ասենք, արդյոք, այբբենական կարգը վերաբերում է դատավորների ազգանուններին, թե՞ գործերին։
Ակնհայտ է, որ այս «չափորոշիչները» ԲԴԽ նախագահն ու Արդադադատության նախարարն օգտագործելու են՝ դատավորներին իրենցից մշտական կախվածության մեջ պահելու համար։
Նշվածից բացի, դատավորրների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժի ենթարկելու ողջ գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում։ Օրինակ՝ միայն 1 օրվա մեջ՝ 2023թ. հուլիսի 3-ին փակ դռների ետևում ԲԴԽ-ն դադարեցրեց միանգամից 4 դատավորի լիազորություն։ Ավելին, դատավոր Դավիթ Հարությունյանի գործով հրապարակված տվյալներով, այդ թվում՝ ԲԴԽ-ի նիստի ձայնագրության հատվածից ակնայտ է, որ ԲԴԽ-ն նրան բացահայտ ապօրինաբար զրկել է իր վերաբերյալ հարցի քննությանը մասնակցելու հնարավորությունից։ Նիստը հատուկ այնպես է կազմակերպել, որ նիստին մասնակցելու հնարավորություն չունենան նաև փաստաբանները։ Ապօրինաբար չի թույլատրել լրագրողների մասնակցություն նախապես հայտարարված բաց նիստին` այդ կերպ վարույթի ենթակա կողմին զրկելով պաշտպանության լրացուցիչ միջոցից:

Բացահայտ խտրական ու կոռուպցիոն ռիսկերի մասին է վկայում այն, որ, օրինակ, դատական համակարգում ներկայում կան դատավորներ, ում հետ կապված առկա են խախտում արձանագրող ՄԻԵԴ  վճիռներ, բայց նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ չեն հարուցվում, քանի որ նրանք, ասենք, անձնական շահերով սերտ փոխկապակցված են ԲԴԽ-ի նախագահի կամ Արդարադատության նախարարի հետ (օրինակ՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ, ԲԴԽ դատավոր անդամ կամ դատական համակարգի այլ դատավորներ)։ Սա բացարձակ հայեցողական վերաբերմունքի ու կամայական մոտեցման արդյունք է:

Այս ամենին գումարվում են հրապարակային տվյալներն այն մասին, որ ԲԴԽ գործող նախագահը և Արդադատատության գործող նախարարը համատեղ բիզնես գործընկերներ են, ինչպես նաև մտերիմ ընկերներ։ Խոսքը իրավական ծառայություններ մատուցող և դատական իշխանության ոլորտում գործող առևտրային (բիզնես) կազմակերպությանը վերաբերող տվյալների մասին է։
Ստեղծված իրավիճակը սկզբունքորեն է հակասում իրավունքի գերակայությանը, անհամատեղելի է դատական իշխանության անկախության հետ:

Այս պայմաններում ԲԴԽ-ն դատարանների անկախությունը երաշխավորողից վերածվել է դատավորների պատժիչ մարմնի, որն ուղղված է դատական իշխանության նկատմամբ ամբողջական, այդ թվում՝ քաղաքական վերահսկողություն սահմանելուն։ Սա իր հերթին խորքային վտանգներով խաթարելու է մարդու իրավունքների պաշտպանությունը դատարաններում առհասարակ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}