Արցախում երեխաների ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Հուլիսի 8-ին՝ ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա.Գ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ` 3 և 6-ամյա երկու երեխաների դիեր։
ԱՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի քննիչը։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին