Բելառուսից հայտնում են, որ Լիտվան փակել Մեդինինկայի անցակետը
Լիտվան միակողմանիորեն դադարեցրել է տրանսպորտային միջոցների և անհատների անցումը Բելառուսի հետ սահմանին գտնվող Մեդինինկայ անցակետում։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն։
«Այսօր ժամը 13:00-ին, լիտվական կողմը միակողմանի դադարեցրել է մարդկանց և տրանսպորտային միջոցների գրանցումը Մեդինինկայի անցակետում (Կամեննի Լոգ անցակետի դիմաց)»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է հաղորդագրության մեջ։
Սահմանապահ վարչությունը հայտարարել է, որ բելառուսական կողմը պատրաստ է իրականացնել մարդկանց և մեքենաների անցումը։
«Սահմանին իրավիճակի սրման և հերթերի գոյացման ողջ պատասխանատվությունը կրում է լիտվական կողմը»,-ընդգծել են Բելառուսի պետական սահմանային կոմիտեն։
Բելառուս-լիտվական սահմանին վեց միջազգային անցակետ կա։ «Մեդինինկայը» (բելառուսական կողմից՝ «Կամեննի Լոգ») խոշորագույն և բանուկ բեռնաուղևորային անցակետերից է։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն հայտարարել է, որ Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ
- Լատվիան Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ չի տրամադրի
- Բելառուս սահմանապահները Լիտվայի սահմանին մահացած միգրանտի են հայտնաբերել