Իտալիայում կնոջը ձվարաններից հեռացրել են հսկայական՝ 37 լիտր հեղուկ պարունակող կիստա
Իտալիայից 52-ամյա կնոջ, ում անունը չի նշվում, 6 ժամ տևած վիրահատության ընթացքում հեռացրել են 40 սմ տրամագծով ձվարանների կիստա՝ լցված 37 լիտր հեղուկով։ «Գազետա Ռու»-ն գրում է, որ Կալյարիի համալսարանի բժիշկների բժշկական զեկույցը հրապարակված է American Journal of Case Reports ամսագրում։
Հիվանդը հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ձգված որովայնով և ռեֆլյուքսով, ստամոքսի պարունակության ռեֆլյուքսով դեպի կերակրափող։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ նրա որովայնի խոռոչն ամբողջությամբ զբաղված է նորագոյացությամբ։ Ինքը՝ կինը, բողոքել է շատ թեթև սնունդից հետո արագ հագեցվածությունից, փորկապությունից, դժվարությամբ քայլելուց և շնչառական խնդիրներից։ Չնայած զանգվածային կիստաներին, նա ունեցել է նորմալ դաշտանային ցիկլ՝ առանց հորմոնալ փոփոխությունների:
Կիստայի հեռացման վիրահատությունը տևել է մոտ վեցուկես ժամ, որի ընթացքում կինը մեծ քանակությամբ արյուն է կորցրել։ Կիստայից 37 լիտր թանձր շագանակագույն հեղուկ է արտահոսել, ապա հեռացրել հիվանդի արգանդը և ձվարանները։ Կիստայի պատյանը կշռել է մոտ հինգ կիլոգրամ: Մինչ վիրահատությունը հիվանդի քաշը 123 կգ էր, իսկ մարմնի զանգվածի ինդեքսը՝ 50,5 կգ/մ2։ Այս BMI արժեքը ցույց է տալիս ծանր գիրություն: Վիրահատությունից հետո կնոջ BMI-ն կազմել է 28,3 կգ/մ2, այսինքն՝ նրա քաշը նորմայից մի փոքր բարձր է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Միլիումների կամ սպիտակ ճարպագնդերի առաջացման պատճառներն ու բուժման մեթոդները բժիշկ-էսթետիստից
- «Ժողովուրդ». Կորոնավիրուսի համավարակի հետ կապված չարաշահումների գործով 25 բժիշկ մեղադրյալի կարգավիճակ ունի
- Բժիշկ-սեքսոլոգ. Սերմնահեղուկի շեշտակի նվազման պատճառ կարող է լինել նաև օդի աղտոտվածությունը
- Բժիշկ-գինեկոլոգ. Մի հուզիչ պատմություն եմ բերել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին