Հռոմի պապը Միջերկրական ծովում միգրանտների և փախստականների մահն անվանել է «խայտառակություն հասարակության համար».
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Միջերկրական ծովում միգրանտների և փախստականների մահը, ովքեր փորձում են լողալով հասնել Եվրոպայի ափեր, «խայտառակություն են հասարակության համար»։ ՏԱՍՍ-ը գրում է, որ շաբաթ օրը հովվապետը ուղերձ է հղել Ագրիջենտոյի արքեպիսկոպոս Ալեսանդրո Դամիանոյին՝ Լամպեդուզա կղզի կատարած այցի տասնամյակի կապակցությամբ։
Ֆրանցիսկոսը անդրադարձել է Միջերկրական ծովում ողբերգությունների կրկնությանը։
«Անմեղ մարդկանց, հիմնականում երեխաների մահը, ովքեր փնտրում են ավելի խաղաղ գոյատևում, հեռու պատերազմից և բռնությունից, ցավալի և խլացուցիչ աղաղակ է, որը չի կարող մեզ անտարբեր թողնել», -մեջբերում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը և շարունակում. «Ամոթ է մի հասարակության համար, որն այլևս չգիտի, թե ինչպես սգալ և խղճալ ուրիշներին»:
Հռոմի պապն իր քարոզներում հաճախ է բարձրացնում միգրանտների ու փախստականների տառապանքների թեման և ուշադրություն հրավիրում կյանքեր փրկելու անհրաժեշտության վրա։ 2013 թվականի հուլիսի 8-ին նա այցելել է իտալական ամենահարավային Լամպեդուզա կղզին, որտեղ հարյուրավոր անօրինական միգրանտներ մահացել են Աֆրիկայից Սիցիլիական նեղուցի ջրերով անցնելիս։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրումից
- Հռոմի պապը ելույթ չի ունենալու հունիսի 22-ի միջոցառմանը շնչառական դժվարությունների պատճառով
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ
- Մոսկվայի և Կիևի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե նրանք կարողանան խոսել միմյանց հետ. Հռոմի Պապ
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինային հրաժարվել հարձակումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան