ԱԱԾ պետը ստախոս է․ դրդում են՝ կտրուկ քայլերի գնանք․ անհետ կորածի մայր
ԱԱԾ պետը ստախոս է․ դրդում են՝ կտրուկ քայլերի գնանք․ անհետ կորածի մայր «ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը ստախոս է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 2020 թվականին պատերազմի դաշտ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի մայրը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ծնողները հունիսի 21-ին գնացել էին Ազգային անվտանգության ծառայություն և հանդիպում պահանջել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Այդ օրը ԱԱԾ տնօրենը չէր ընդունել նրանց, այլ տեղակալը, սակայն ծնողներին վստահեցրել էին, որ 4-5 օրվա ընթացքում Արմեն Աբազյանը կընդունի նրանց։
«Մենք գնացել էինք, որ մեր տղաներից հետաքրքրվեինք, իմանայինք՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկել նրանց հետ բերելու ուղղությամբ, բայց Աբազյանը հարկ չհամարեց մեզ հետ հանդիպել։ Տեղակալը ասաց՝ 4-5 օրվա ընթացքում հանդիպում կկազմակերպենք, բայց 2 շաբաթից ավելի է անցել, ոչ մեկը մեզ հետ կապ չի հաստատել, չի հրավիրել հանդիպման։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները ստախոսներ են։ Մեզ դրդում են, որպեսզի կտրուկ քայլերի գնանք, մի քանի օր էլ կսպասենք, եթե ԱԱԾ պետը չբարեհաճի մեզ ընդունել, մենք կգնանք, բայց այս անգամ 10 հոգով չենք գնալու․․․»,- ասել է անհետ կորած համարվող զինծառայողի մայրը։
Oragir.news-ը հիշեցնում է՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար Էջմիածնի «քիմիկների» զորամասից 62 զինծառայող էր մեկնել առաջնագիծ՝ Զանգելան։ Նրանցից 22-ին հաջողվել էր վերադառնալ տուն, մյուս 40-ը հայտնվել էին շրջափակման մեջ։ Հետագայում գերեվարված զինծառայողներից 5-ին Բաքուն վերադարձրեց, իսկ մյուս 35-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան