ԱԳՆ խոսնակ. Դատարանի որոշումը հստակ է և պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից
Արդարադատության միջազգային դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու ապահովել անարգել մուտքը Լաչինի միջանցք: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թ․ փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց տեքստի որևէ շահարկումների և կեղծ մեկնաբանությունների»,- գրել է Ա. Բադալյանը:
Նշենք, որ երեկ ադբեջանական ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն, ըստ որի պաշտոնական Բաքուն ողջունել է միիջազգային դատարանի՝ Հայաստանի հայցը մերժելու վերաբերյալ որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց, որ Ադրբեջանը չի կատարել իր որոշումը և պարտավոր է կատարել այն. Արտակ Բեգլարյան
- Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատելով է իր որոշումը՝ պարտավորեցնել Ադրբեջանին՝ ձեռնարկել միջոցներ երաշխավորելու Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան