«Ժողովուրդ». Թշնամին կրակում է Արցախի և Հայաստանի սահմանների ուղղությամբ, իսկ ՔՊ-ականներն իրենց կուսակցական հարցերով են տարված
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխանական էլիտան հինգշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դռնփակ նիստին քննարկվել են բացառապես կուսակցական հարցեր, իսկ Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերները կամ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած վերջին սպառնալիքները ՔՊ-ականները չեն էլ քննարկել, մղել են երկրորդ պլան: ՔՊ-ականների համար ավելի առաջնային են ներքաղաքական ու ներկուսակցական հարցերը, օրինակ՝ քննարկել են՝ ինչպես ուժեղացնել կուսակցական կառույցները, ինչպես ավելի շատ երիտասարդների և կանանց ներգրավեն կուսակցության շարքերում:
Քննարկվել է նաև Մալաթիա-Սեբաստիայի ՔՊ գրասենյակի գործունեության հարցը, որը ընտրակեղծիքների համար փաստացի կասեցված է: Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ելույթ են ունեցել Նիկոլ Փաշինյանը և ՔՊ վարչության անդամները, հարցուպատասխան չի եղել:
Ստացվում է՝ ՔՊ-ականների համար այս իրավիճակում, երբ թշնամին պարբերաբար կրակում է Արցախի և Հայաստանի սահմանների ուղղությամբ, անվտանգային կարևոր հարցերն այլևս երկրորդական են, տարված են միայն իրենց կուսակցական հարցերով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին