Հայկական աշխարհը ոչ լիովին է հասկանում իրավիճակը և փորձում օգնել Արցախին. Ռուբեն Վարդանյան
«Մենք ուենք շատ լուրջ խնդիր, որ հայկական աշխարհը ոչ լիովին է հասկանում իրավիճակը և փորձում օգնել Արցախին՝ ոչ թե նրա համար, որ այնտեղ ապրում են 120 հազար հայրենակիցներ, այլ որովհետև Արցախն մեր արմատներից մեկն է, որը մեզ պահպանում է որպես հայ ազգ»,-«Հայաստն-Սփյուռք-Արցախ համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այդ խնդիրն ավելի է խորացվել Հայաստանի իշխանությունների հնչեցրած թեզերով, թե Արցախը իրենց գլխացավանքն է և, եթե նրանից ազատվեն, ապա Հայաստանը կունենա խաղաղություն:
Վարդանյանը հայտարարեց, որ իշխանությունները արդեն հարվածում են արժեքային համակարգին՝ Արարատ Սարի, «Նեմեսիս»-ի հուշահամալիրի հայտնի դեպքերով, դասալիքների, ոչ երջանիկ կանանց մասին հայտարարություններ անելով:
«Արցախը գտնվում է ծանր վիճակում, իսկ հայության մյուս թևը չի պատկերացնում այդ ծանր վիճակը և Արցախի կարևորությունը»,-ասաց ԱՀ նախկին պետնախարարը և հեվելց. «Արցախի կարևորությունը ոչ միայն արցախցիների այլ ամբողջ հայկական աշխարհի համար է ես ուզում եմ նորից հիշեցնել, որ Մեսրոպ Մաշտոցի առաջին դպրոցը բացվել է Ամարաս վանքում և Արցախը ոչ միայն ունի հազարավոր տարիների պատմություն, այլև հազվագյուտ տեղերից է որտեղ պահպանվել է հայկական մթնոլորտը»:
Վարդանյանը նաև հայտնեց, որ Արցախի շրջափակումն ամեն օր բարդացնում է իրավիճակը, չկա բենզին, դիզվառելիք, տարիքով մարդիկ չեն կարողանում դեղեր գնել:
«Շրջափակումն ունի մեկ լավ կողմ՝ մենք բոլորս այդտեղ մեկ նավի մեջ ենք, բոլորս հավասար ենք: Սակայն, անջատվածությունը շատ վատ բան է, այն բերում է անտարբերության»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ու աշխարհին պետք է լսելի դարձնենք մեր այս դիրքորոշումը
- «Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արման Հակոբջանյանին հաջողվել է փախչել Արցախից
- Պատկերացրեք՝ ինչպե՞ս ենք մենք Ադրբեջանի կազմում նոյեմբերի 9-ը նշելու․ Ռուբեն Վարդանյան
- Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին