Ինքը իշխանության գալուց հետո է իմացե՞լ․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
«Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, իսկ եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան՝ դառնում է չարիք։ Սեփական կաշին փրկելու նպատակով այլոց զրպարտելն անբարոյականություն է։ Իսկ այնտեղ զրպարտանքի շատ մեծ չափաբաժին կար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերի ընթացքում Փաշինյանի արած հայտարարություններին։
Մեջբերելով հոգեբանների պնդումները, Սարգսյանը նշեց, որ ստախոսներն ի վերջո հասնում են մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ։
Բայց դա հուսադրող հանգամանք է։ Նաև ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է։ Հույս ունեմ, որ մենք գտնվում ենք այդ վերջին փուլում»,- ասաց Սարգսյանը։
Լրագրողի հստակեցնող հարցին,թե ասինքն՝ մեզ սպասվո՞ւմ են ներքին գործընթացներ, Սերժ Սարգսյանն ասաց․ «Այո, իհարկե սպասվում են։ Իսկ լրջորեն պատասխանել մի մարդու, որը հրապարակավ խոստովանում է ՝ զինվորականները 10-ից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պատկերացնում եք մարդ, ում 10 անգամ կարող են խաբել և ինքը դա չզգա։ Այսինքն՝ կառավարման ի՞նչ ունակություններ կամ գիտելիքներ պետք է ունենա այդպիսի մարդը։ Մեր ամբողջ ողբերգության պատճառը դրանում է»։
Մեկ այլ հարցին,թե Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իշխանության գալուց հետո իր մոտ կասկածներ են առաջացել, որ պատերազմ է լինելու և դրա համար են նրան թույլ տվել գալ իշխանության, ՀՀ երրորդ նախագահն ասաց․
«Ինքը իշխանության գալուց հետո է իմացե՞լ : Բա եթե դրանից հետո է իմացել, ինչի են իրենք հղում անում 2016-ի, 2017-ի իմ ասածների վրա: Բա եթե իմացել են, որ այդպես է, ինչի՞ էին իրենց «ճղում» իշխանության գալու համար: Ես եմ ասե՞լ՝ «կամ ես եմ լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չպետք է ունենա»: Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները