Սուրենյան. Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք
«Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօերն Գագիկ Սուրենյանը։
ՀԿենտրոնի կանխատեսումների համաձայն, հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-ին, 11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-ին, 10-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները