Լիազոր ներկայացուցիչ. «Հայաքվե»-ի ստորգրահավաքին գրեթե ամեն օր խոչընդոտում են Ավանում ու Մալաթիա-Սեբաստիայում
«Գրեթե ամեն օր «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքի իրականացման համար խնդիրներ են ստեղծվում Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջաններում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը։
Նա մանրամասնեց, երեկ եղել է Ավան վարչական շրջանում, թույլ չեն տալիս, խոչընդոտում են իրազեկման ակցիա իրականացնելուն։
«Ես ստիպված եղա դիմել ոստիկանությանը, բայց խնդիրը չի լուծվել։ Պատճառաբանում են՝ կանգնում եք խոտի վրա, խոտն եք փչացնում կամ կանաչապատման աշխատանքներին եք խանգարում։ Մոտ երեք ժամ կանգնել եմ, կանաչապատման որևէ աշխատանք չի եղել, ինձ հետ եղել են նաև ոստիկաններ, ազնիվ տղաներ էին երևում, կհաստատեն, որ կանաչապատման աշխատնքներ չեն եղել։ Երբ բարձրաձայնեցի այդ մասին, ցերեկով սկսկեցին խոտը ջրել, իեկ մենք գիտենք, որ ոռոգումն իրականացվում է կամ ուշ երեկոյան, կամ առավոտ կանուխ։ Ժամը 15-ին սկսկեցին ջրել, ափսոս էր այդ խոտը»,-ասաց Պետրոսյանը։
Լիազոր ներկայացուցիչն ասաց, վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին խիստ հրահանգված է չստորագրել։
«Ինֆորմացիա ունենք, որ մի տեղ հավաքարար են աշխատանքից հեռացրել ստորագրելու համար»,-ասաց նա։
Պետրոսյանի խոսքով, խնդիր է առաջացել ՀՀ-ից դուրս նույնականացման քարտոց ստորագրահավաքին միանալու հարցում, դիմել են ԿԸՀ, խնդիրն արձանագրել են նաև այնտեղ։
«Մենք արդեն երկուշաբթի պլանավորում ենք խոսել գրավոր, փաստերով, ակնհայտ է՝ միտում կա, պատրաստվում ենք դիմել Գլխավոր դատախազություն»,-ասաց Պետրոսյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ օրենքի պահանջը չկատարած Երևանի քաղաքապետարանի ու ևս երկու համայնքապետարանի հարցով դիմել էին դատախազություն, սահմանված ժամկետը լրացել է, սակայն դատախազությունից որևէ պատասխան չունեն։
«Տասնօրյա ժամկետում կամ պետք է վարույթ հարուցվեր, կամ դիմումը մերժվեր։ որևէ լուր չունենք։ Մերժողներին ավելացել է Սիսիան համայնքը։ Ահազանգերը շատ են։ Դիլիջանից մարդիկ մեզ դիմել են, ինքնակազմակերպվելու ու տրանսպորտային միջոցներով քվեարկելու վայր գնալու մասին»,-ասաց Պետրոսյանը՝ ներողություն խնդրելով քաղաքացիներից, որ չեն կարողացել բոլոր տեղերում ապահովել ստորագրության կետերի ստեղծում։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթում «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է մոտ 15 հազար մարդ
- Չալաբյան. «Հայաքվեի»-ի արդյունքում իշխանությունների մոտ առաջացած սարսափն ու խուճապը մի քանի պատճառ ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին