ԱՄՆ Զինված ուժերը հայտնել են, որ ռուսական կործանիչները Սիրիայում արդեն երրորդ օրն է «հետապնդում» են ամերիկյան ԱԹՍ-ները
ԱՄՆ ռազմաօդային ուժերը պնդում են, որ ռուսական կործանիչները, իբր, որ անվտանգ մանևրներ են իրականացնում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուների դեմ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչի հայտարարության մեջ։
Նա պնդում է, որ ուրբաթ օրը «երեք MQ-9 անօդաչու թռչող սարքեր կրկին ոտնձգությունների են ենթարկվել ռուսական կործանիչների կողմից Սիրիայի տարածքում»։ Նրա խոսքով՝ ռուսական կործանիչները իբր 18 «ոչ պրոֆեսիոնալ մանևրներ» են կատարել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի անմիջական մերձակայքում։
Ավելի վաղ ԱՄՆ զինվորականները հայտնել էին ռուսական ինքնաթիռների և ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի մասին, որոնք իբր տեղի են ունեցել հուլիսի 5-ին և 6-ին։ Պենտագոնը հրապարակել է երկու տեսանյութ, որոնցում իբր երևում է, թե ինչպես են ռուսական կործանիչները գործողություններ ձեռնարկում MQ-9 Reaper-ի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իդլիբում գտնվող գրոհայինների շտաբին
- Ասադը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է սիրիացի փախստականների վերադարձի հարցը
- Թուրքիան նույնպես պետք է հասկանա, թե մենք ինչ ենք անում Սիրիայում․ Ջոն Քիրբի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան