Էրդողանը կարծում է, որ Ուկրաինան իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Կիևին Ուկրաինայի իրավիճակի համատեքստում։
«Հակամարտության հենց սկզբից մենք ցույց տվեցինք մեր համերաշխությունը Ուկրաինայի հետ՝ կոնկրետ օգնություն ցուցաբերելով բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության: Բայց մենք նաև այն երկիրն էինք, որն ամենաինտենսիվ ջանքերը գործադրեց միջազգային իրավունքի շրջանակներում բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու վրա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, որի հեռարձակումն իրականացրել են տեղական հեռուստաալիքները։
«Մենք կշարունակենք մեր ջանքերը կարգավորման ուղղությամբ: Չնայած տեղի ունեցածին, Թուրքիայի և Ուկրաինայի միջև բարեկամությունը լիովին ամրապնդվել է: Ես ցանկանում եմ, որ ընթացիկ բանակցությունները օգտակար լինեն ինչպես մեր երկրների, այնպես էլ մեր տարածաշրջանի և միջազգային հանրության համար»,-հավելել է Էրդողանը:
Էրդողանը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինան իրավունք ունի անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին։
«Մենք միշտ մեր աջակցությունն ենք հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն»,-ասել է Թուրքիայի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու մասին
- Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել է կարգադրել Վրաստանի դեսպանին 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից
- Այս ամենը Թուրքիայի համար անընդունելի է․ Էրդողանը՝ Գերմանիայի կանցլերին
- Սթոլթենբերգն Ուկրաինայի հաղթանակը պայման է համարել ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցի քննարկման համար
- Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեմ է Ուկրաինայի հակամարտության սառեցմանը
- Փաստորեն, եթե ես ասեմ լավ է լինելու, Էրդողանը, Ալիևը պիտի փոխեն իրենց ցեղասպան և հանցագործ էությունը. Քաղաքագետ
- Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան