Թբիլիսիում փառատոնի ժամանակ ԼԳԲՏ-ի հակառակորդները ճեղքել են ոստիկանական շղթան
ԼԳԲՏ-ի հակառակորդները ճեղքել են ոստիկանական շղթան Թբիլիսիի Լիսի լճում, որտեղ պետք է անցկացվեր Հպարտության շաբաթ փառատոնը: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որմիջադեպի կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաընկերությունները։
«Tbilisi Pride» հասարակական կազմակերպությունը, որը փառատոնի կազմակերպիչն է, սոցցանցերում գրել է, որ իրենք ստիպված են եղել լքել տարածքը։
«Իրավապահներին չի հաջողվել պաշտպանել տարածքը, տեղի է ունեցել տարհանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Վրացական հեռուստաընկերությունների տվյալներով՝ «Tbilisi Pride» -ի հակառակորդները ոչնչացրել են փառատոնի համար նախատեսված ամրացված բեմը և բեմական տեխնիկան, ինչպես նաև այրել են տեխնիկայի մի մասը։ Այն բանից հետո, երբ մի խումբ հակառակորդներ ներխուժեցին Լիսի լճի տարածք՝ ճեղքելով ոստիկանական շղթան, փորձել են հանդիպել ԼԳԲՏ մասնակիցների հետ, սակայն կազմակերպության անդամներն այլևս այնտեղ չէին։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն բանաձև է ընդունել՝ ի պաշտպանություն Վրաստանի տարածքային ամբողջականության
- Վրաստանի իշխող կուսակցությունը մեղադրել է McDonald’s-ը ԼԳԲՏ քարոզչության մեջ
- Լոս Անջելեսում դպրոցականների ծնողները բախվել են ԼԳԲՏ աջակիցների հետ
- ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ հարևան չունենալու մասին հայտարարության պատճառով Ճապոնիայի վարչապետն ազատել է օգնականին
- ԼԳԲՏՔ «տրանս համայնքի» համար «ապահով տարածքի» բացմանը ներկա է եղել ՄԻՊ-ը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան