Թուրքիայում Ռուսաստանի հետ պատերազմի վտանգ են տեսել Ուկրաինայի մասին Էրդողանի հայտարարությունից հետո
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգ է պարունակում: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ Twitter-ում նման մտք է հայտնել թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուտկու Ռեյհանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը Ստամբուլի Վահդեթին առանձնատանը անհատական բանակցություններ է վարել Զելենսկու հետ, հանդիպումը տևել է ավելի քան երկուսուկես ժամ։ Էրդողանը Զելենսկու հետ բանակցություններից հետո ասել է, որ Ուկրաինան արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։
«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում է, որ կակտիվանա դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածը (եթե ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկը դառնա զինված հարձակման զոհ, դաշինքի մյուս անդամ երկրները դա կհամարեն հարձակում իրենց դեմ»,Սա նշանակում է, որ Թուրքիան պատերազմի մեջ է մտնելու Ռուսաստանի հետ, սա՞ է նախագահն ուզում... Կռվել մեր հարևանի հետ հանուն այնպիսի տիկնիկների, ինչպիսիք են Բայդենն ու Զելենսկին»,-գրել է քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Պետդումայում մեկնաբանել է Էրդողանի խոսքերը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արժանի լինելու մասին
- Էրդողանը կարծում է, որ Ուկրաինան իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան