Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանի հետ։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջի փոխանցմամբ, զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության առանցքային ասպեկտները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։
Վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։ Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի համաձայն։
Անդրադարձ է կատարվել ընդհանուր ինտեգրացիոն հարթակներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ համագործակցության հարցերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան