Լիտվայում պակիստանցու հետ տեղի ունեցած միջադեպը համարում են «Մեդինինկայ» սահմանային անցակետի փակման պատճառը.
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լիտվան բելառուսա-լիտվական սահմանին Մեդինինկայի սահմանային անցակետի փակման պատճառ է համարում պակիստանցու հետ տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Դրանից հետո Լիտվան դադարեցրել է ֆիզիկական անձանց և տրանսպորտային միջոցների գրանցումը սահմանային անցակետում։
Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Լիտվան միակողմանիորեն արգելափակել է Բելառուսի հետ սահմանի երթևեկությունը Մեդինինկայի անցակետում։
Նախարարությունն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը բաց թողնել, իսկ Լիտվան պատասխանատու է իրավիճակի սրման և հերթի համար։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ լեհական բանակի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է Բելառուսի հետ սահմանին ռազմական կոնտինգենտի ուժեղացման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսից հայտնում են, որ Լիտվան փակել Մեդինինկայի անցակետը
- Վրաստանում անցկացվել են միջգերատեսչական վարժանքներ՝ ԱՄՆ-ի և Լիտվայի զինվորականների մասնակցությամբ
- Լուկաշենկոն հայտարարել է, որ Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ
- Լիտվայի Հանրապետության դեսպանին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները