«Ժողովուրդ». Հակարի կամրջի մուտքի մոտ տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացնելու տեսանյութը նոր չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Համացանցում երեկ կադրեր հայտնվեցին, որտեղ երեւում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները հեռացնում Հակարի կամրջի մուտքի մոտ տեղադրված ադրբեջանական դրոշ:
Թե երբ է արվել տեսանյութը, արդյոք նոր միջադեպ է եղել Հակարիի կամրջի հատվածում, այս մասին որեւէ տեղեկություն չկար:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ տեսանյութը նոր չէ, այն արվել է հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել Հայաստանի տարածքով դրոշ տեղակայելու նպատակով։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման եւ դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցրել Հայաստան
- «Փաստ». Ադրբեջանը, լինելով նաև էկոլոգիական հանցագործ երկիր, համարձակվում է բնապահպանական կոչ հնչեցնել Հայաստանի ուղղությամբ
- «Ժողովուրդ». Թշնամին կրակում է Արցախի և Հայաստանի սահմանների ուղղությամբ, իսկ ՔՊ-ականներն իրենց կուսակցական հարցերով են տարված
- «Հրապարակ». Ի՞նչու է ՔՊ-ն արշավանք սկսել Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանի դեմ