Չալաբյան. «Հայաքվեի»-ի արդյունքում իշխանությունների մոտ առաջացած սարսափն ու խուճապը մի քանի պատճառ ունեն
«Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքի 7 շաբաթներից մեկն արդեն անցել է։ Նախաձեռնության համակարգողն ու լիազոր ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին անցած յոթ օրերի արդյունքները՝ նշելով, որ ստորագրահավաքի առաջին շաբաթը բերել է հսկայական ոգևորություն։
««Հայաքվե»-ի ստորագրահավաքի փուլը պետք է տևի 60 օրացույցային օր։ Այդ հաշվարկը սկսել է հունիսի 21-ին։ Ցավոք, Երևանի քաղաքապետարանի ստեղծած խոչընդոտների պատճառով մենք ստորագրահավաքը սկսեցինք ոչ թե հունիսի 26-ին, ինչպես նախատեսել էինք, այլ հունիսի 29-ին, այսինքն մոտ մեկ շաբաթ կորցրեցինք դրա պատճառով»,-ասաց նախաձեռության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, ֆեյսբուք սոցիալական ցանցում բոլորն էլ տեսել են, թե ովքեր, ինչ հայտնի մարդիկ և ինչ ոգևորությամբ են միացել ստորագրահավաքին։
«Մարդիկ մեծ հպարտությամբ են ներկայացնում ստորագրահավաքի արդյունքում ստացած սերտիֆիկատը, քանի որ այն ինչ որ իմաստով շատ մարդկանց համար դարձել է հայ ազգային արժանապատվության վերականգնման հավաստագիր։ Սա պարզապես մի կոնկրետ օրենսդրական նախաձեռնության չէ, այլ նախագիծ, որը թույլ է տալիս պահպանել մեր՝ որպես ազգ ինքնությունը, ցույց ենք տալիս, որ չենք հանձնվում թշնամուն, միավորվելով, համախմբվելով գնում ենք առաջ»,-ասաց Չալաբյանը։՛
Նա նշեց, որ մեկ շաբաթում նախաձեռնությունը գործարկել է 12 քվեարկության կետ Երևանում, 14 քվեարկության կետ մարզերում։
«Շատ մեծ հանրային դիսկուրս է սկսել»,-ասաց Չալաբյանը՝ նշելով, որ հակազդեցություն է սկսել իշխանությունների կողմից սև, կեղտոտ ու նսեմ միջոցներով, ինչը զարմանալի չէ։
Բանախոսը նշեց, երեկ սոցցանցերում մի լուսանկար է տեսել՝ Նաիրի Հունանյանն էր ու վրան գրված «սա է հայաքվեի դեմքը»։
«Անձամբ ես աշխատել եմ Վազգեն Սարգսյանի կառավարությունում, հայրս աշխատել է Վազգեն Սարգսյանի հետ, ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «Հայաքվե»-ի դեմքը, մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք «Հայաքվե»-ի դեմքը, սրիկաներն ուզում են ցեխ շպրտել «Հայաքվե»-ի վրա։ Մենք սկսել ենք համազգային, համապետական գործընթաց, որի նպատակը մեր պետության կարմիր գծերը շեշտելն է բանակցային գործընթացում»,-ասաց նա։
Չալաբյանի խոսքով, «Հայաքվեի»-ի արդյունքում իշխանությունների մոտ առաջացած սարսափն ու խուճապը մի քանի պատճառ ունեն։
«Նախ, «Հայաքվե»-ն բացարձակ նոր նախաձեռնություն է, որով հանդես են եկել մարդիկ, որոնք նախկինում չեն եղել քաղաքականության մեջ, հիմա էլ քաղաքականության մեջ չեն։ Սա քաղաքացիական հայց է։ Այս իշխանությանը սա սարսափեցնում է, քանի որ այս իշխանությունը ողջ Հայաստանը բաժանել է իրենց ու նախկինների, ով իրենցից չէ, նախկին է։ Հենց մեկը գալիս է, ասում է, ոչ նախկին ենք, ոչ էլ՝ իշխանություն, մենք ՀՀ քաղաքացի ենք՝ արժանապատիվ ու հայրենատեր, իրենք սարսափում են, քանի որ սա քանդելու է իրենց «սև ու սպիտակ»-ի դիսկուրսը. պարզվում է, որ «սև-սպիտակ»-ից բացի կա նաև նարնջագույնը կամ ծիրանագույնը, որը հայրենիքի գույնն է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Քանի մարդ է ստորագրել «Հայաքվե» նախաձեռնության շրջանակներում
- Սարգիս Ստեփանյանը նույնպես միացել է Հայաքվեին
- Վահե Հովհաննիսյան. Հայաքվեն և իշխանության «հակաքվեն»
- Վարչական շրջաններից մեկում աշխատակից է հեռացվել աշխատանքից «ՀայաՔվեի» սեղանին մոտենալու համար.Աննա Կոստանյան
- ՀայաՔվե-ի բոլոր հասցեները
- «Հրապարակ». Ամենաբարձր մակարդակով հրահանգվել է՝ հնարավորինս խոչընդոտել «Հայաքվեի» գործընթացը
- Արձագանք Պապոյանին. «Միջակություն ջան, ՀայաՔվեին մասնակցող քաղաքացիները քո պատկերացրած պրիմիտիվներից չեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան